«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դրամական փոխանցումները նվազել են. բյուջեն կխեղճանա

Դրամական փոխանցումները նվազել են. բյուջեն կխեղճանա
30.07.2012 | 17:24

Եվրոպա ներխուժած ճգնաժամի երկրորդ ալիքն անդրադարձել է Հայաստան ներմուծվող դրամական փոխանցումների վրա։ Այդ են վկայում ԿԲ-ի տվյալները. 2012-ի առաջին հինգ ամիսներին եվրագոտու երկրներից նվազել են մասնավոր դրամական փոխանցումները։ Օրինակ, Իսպանիայից ստացվող փոխանցումները նշված ժամանակահատվածում կազմել են 2,6 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,2 մլն դոլարի դիմաց։ Գերմանիայից ստացվել է 4,2 մլն դոլարի փոխանցում` 2011-ի առաջին հինգ ամիսների 4,3-ի դիմաց։

Պատկերը, ինչ խոսք, հուսադրող չէ և վկայում է եվրոպական երկրներում տիրող տնտեսական վատ վիճակի մասին։ Սակայն, չնայած այս հանգամանքին, ԿԲ-ն արձանագրում է, որ ընդհանուր առմամբ, այս տարվա հինգ ամիսներին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանցից փոխանցվել է 519,8 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9,2 %` 44 մլն դրամ ավելի է փոխանցվել։ Մենք ևս միանում և ընդգծում ենք, որ իսկապես ներկայացվածն աճ է, սակայն դա միայն առաջին հայացքից։ Եթե ուսումնասիրենք անցած տարվա տվյալները, ապա անկումն ակնհայտ է դառնում, քանի որ 2011-ի նույն ժամանակահատվածում դրամական փոխանցումների աճը կազմել է 25 %։ Այլ կերպ ասած, թվերը փաստում են, որ աստիճանաբար Հայաստան ևս թափանցում է ճգնաժամի երկրորդ ալիքը։ Եվ սա անվիճելի է, քանի որ, առաջին, Հայաստան աշխարհը, ինչպես միշտ նշել ենք, գլոբուսից դուրս չէ, և երկրորդ, դրամական փոխանցումների նվազումն ուղղակիորեն բացասաբար է ազդելու պետբյուջեի վրա։
Այն պարզ պատճառով, որ դրամական փոխանցումները հաշվառվում են պետբյուջե կազմելիս։ Բացի սրանից, դրամական փոխանցումների նվազման արդյունքում իջնելու է մարդկանց գնողունականության մակարդակը, ինչը բացասաբար է ազդելու սպասարկման, բիզնեսի և այլ ոլորտներում գործարքների իրականացման վրա։ Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, որ կառավարությունը վաղուց արդեն պետք է ճգնաժամի երկրորդ ալիքի դիմակայման ռազմավարական ծրագիր մշակած լիներ, որն այսօր արդեն պետք է սկսեր աշխատել։ Գուցե այդպիսի ծրագիր կա, և առաջիկայում գործադիրը հստակ քայլեր կիրականացնի։ Բոլոր դեպքերում այդպիսի ծրագիր կա՞, թե՞ ոչ, և որքանո՞վ այն գործնական կլինի, շատ մոտ ժամանակում կերևա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ